կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ է կատարվում Երևանի Հանրապետության հրապարակում. «Համմերը» վրաերթի է ենթարկել ոստիկանի (տեսանյութ)

Ինչ է կատարվում Երևանի Հանրապետության հրապարակում. «Համմերը» վրաերթի է ենթարկել ոստիկանի (տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։
 
Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։
 
Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը»։
 
Նշենք, որ կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում:

  • Կիսվել: