ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչ է ասել Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորվածը. «Ժողովուրդ»

Ինչ է ասել Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորվածը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա մասնավորապես նշել է, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նախաքննության շահերից ելնելով՝ Ա.Բ-ի անուն-ազգանունը ամբողջությամբ չենք ներկայացնում: Ամեն դեպքում, նշենք, որ նա Երեւան քաղաքի բնակիչ է, ամուսնացած է եւ ունի երեխաներ:

Նշենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Ա.Բ-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Որեւէ մեկը, որն իրականում հարվածել է Միրզոյանին, չի հայտնաբերվել մինչ այժմ. ում հայտնաբերում են իրավապահները, ավելի ուշ պարզվում է, որ նա չի հարվածել Միրզոյանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: