հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Իմուն պարեկ»-ն արդեն Հայաստանում է

«Իմուն պարեկ»-ն արդեն Հայաստանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցության և Եվրոպական Միության աջակցությամբ, մեկնարկել է «Իմուն պարեկ» կրթական ծրագրի պիլոտային փորձարկումը Հայաստանում։
«Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներրին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական կիրականացվի Հայաստանի 5 դպրոցներում՝ ապագայում Հայաստանի կրթական համակարգում ներդրման հեռանկարով։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: