ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իմ ծառայության ժամանակ պայմաններն ավելի լավը չէին. Գեղարքունիքի մարզպետը՝ զինվորների կացարանի մասին

Իմ ծառայության ժամանակ պայմաններն ավելի լավը չէին. Գեղարքունիքի մարզպետը՝ զինվորների կացարանի մասին

Հրդեհի օրը՝ գիշերը ժամը 3-ից այնտեղ եմ եղել, այն ամենը, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ՝ դա չէ իրականությունը։ Մարդկանց են խոսեցնում, որ այնտեղ չեն եղել, տեղյակ չեն եղել, բայց վերլուծություններ են անում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին հարցին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին՝ որպես մարզպետ, արդյո՞ք տեղյակ է եղել, թե ինչ պայմաններում են մնում զինվորները, Սարգսյանը ասաց․ «Ես տեղյակ եղել եմ, թե որտեղ է իրենց կացարանը, ես չէ, որ պետք է գնահատական տամ այդ պայմաններին։ Ինձ թվում է՝ իրենց տեղակայման մասով ՊՆ-ն ունեցել է իր գնահատականը, որ տեղակայել է»։

Դիտարկմանը՝ ինքը կծառայե՞ր այդ պայմաններում, մարզպետը պատասխանեց․ «Իմ ծառայության ժամանակ այնպես չէ որ ուրիշ, ավելի լավ պայմաններ են եղել»։

  • Կիսվել: