շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ բարեկամներին զուտ միայն իմ բարեկամը լինելու բերումով երբեք որեւէ պաշտոնի չեմ նշանակում. Ավինյան

Իմ բարեկամներին զուտ միայն իմ բարեկամը լինելու բերումով երբեք որեւէ պաշտոնի չեմ նշանակում. Ավինյան

Ես իմ մտերիմներին, բարեկամներին զուտ միայն իմ բարեկամն ու մտերիմը լինելու բերումով երբեք որեւէ պաշտոնի չեմ նշանակում: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո կադրային բոլոր փոփոխությունները վերագրվել են իրեն, որ իր մտերիմներին է տեղավորում եւ քաղաքապետարանում, եւ վարչական շրջաններում:

«Փոխվարչապետ եղած ժամանակ, երբ իմ գրասենյակի աշխատակիցներին հավաքել եմ, նշանակել եմ, նրանցից երեւի թե միայն Վարագ Սիսեռյանին էի ճանաչում: Այսինքն ես ընտրությունը կատարում եմ միայն մարդկանց ունակությունների, նաեւ գաղափարներին ու սկզբունքներին հարելու հիմքով»,-նշեց նա:

  • Կիսվել: