ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իջևանում տան տանիքում հայտնաբերվել է ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դին

Իջևանում տան տանիքում հայտնաբերվել է ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դին

Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:   Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը:   Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:   Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:  

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:   Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: 

  • Կիսվել: