կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Իջևանում գտնվող խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության ապրանքներ գողանալու դեպքը բացահայտվել է

Իջևանում գտնվող խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության ապրանքներ գողանալու դեպքը բացահայտվել է

Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանում գտնվող խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու դեպքը բացահայտվել է ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս բնակիչներ:

Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Քննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: