ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Շիրազում ահաբեկչության և մարդկային զոհերի կապակցությամբ
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2022 թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը՝ դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկիչների բացած կրակի հետևանքով կա առնվազն 15 զոհ:


