Իհարկե համաձայն չեմ. «Պատրոն Դավո»–ն՝ անորակ զենք գնելու մեղադրանքի մասին
Ես պատասխան չունեմ, դատավարություն է գնում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն)՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրեն մեղադրում են անորակ զենք մատակարարելու մեջ։
Ճշտող հարցին՝ համաձայն չէ՞ իրեն ներկայացված մեղադրանքին, որ անորակ, անպիտան զենք–զինամթերք է մատակարարել, նա արձագանքեց. «Իհարկե համաձայն չեմ»։
Նա կոչ արեց սպասել և դատավարության մասին տեղեկանալ, երբ այն կավարտվի։


