ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ի հիշատակ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ-ի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան

Ի հիշատակ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ-ի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան

Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: 

Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: