հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. վերջինս տապալել է էլեկտրասյունը

Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. վերջինս տապալել է էլեկտրասյունը

Նոյեմբերի 3-ին, հերթական ավտովթարն  է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ  նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում. Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել  է  նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Niva-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է  հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

  • Կիսվել: