կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին

ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին

Արևմտյան ԱՄՆ-ում ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնել օգնելու Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին:

՛՛Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր դռները կը բանայ Հարաւային Գալիֆորնիոյ հրդեհներու պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներու։  Մեր Հովիտի, Պըրպենքի, Գրեսենդայ Հովիտի, Փասատինայի եւ Մոնթեպելլոյի կեդրոնները տրամադրելի պիտի ըլլան այս դժուար օրերուն:

Կը խնդրենք հեռաձայնել տեղի առկայութիւնը հաստատելու եւ պայմանաւորուելու համար՛՛,-ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: