շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«ՀուԶանք ու Զանգի-ի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում. ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է

«ՀուԶանք ու Զանգի-ի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում. ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Գոռ Սուջյանի պնդումներին։ Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․

«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաեւ այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»:

Հիշեցնենք, որ Գոռ Սուջյանը գրել էր, որ ինքը ներկայացմանը հավանություն չի տվել, իրեն են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու։ «Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»,- գրել էր երգիչը

  • Կիսվել: