հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հուշ-երեկո՝ նվիրված զոհված ոստիկան Արամ Արզումանյանի հիշատակին (տեսանյութ)

Հուշ-երեկո՝ նվիրված զոհված ոստիկան Արամ Արզումանյանի հիշատակին (տեսանյութ)

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան ազատամարտի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանին նվիրված հուշ-երեկո։

Միջացառման ընթացքում ներկայացվեց Արամ Արզումանյանի կենսագրությունը։ Ծնվել էր 1986 թվականին՝ Արարատի մարզի Արալեզ գյուղում, ծառայել էր բանակում, ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մասնակցել էր Քարվաճառի պաշտպանությանը, նոյեմբերի 2-ից՝ Շուշիի պաշտպանական մարտերին։ Արամ Արզումանյանը զոհվեց Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 7-ին։

Երեկոյի ընթացքում հայրենասիրական երգերով հանդես եկան երգիչ-երգչուհիներ, իսկ Արամ Արզումանյանի դուստրերն արտասանեցին հորը նվիրված բանաստեղծություններ։
Փա՛ռք հայրենիքի համար զոհված բոլոր քաջորդիներին։

  • Կիսվել: