երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:
 
՛՛Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը՛՛։
 

  • Կիսվել: