երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն․ Գագիկ Սուրենյան

Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն․ Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերից Միջերկրածովյան շրջաններից Հայաստանի տարածք է ներթափանցում հերթական ցիկլոնը։ Այդ մասին իր սոցիալական էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա փոխանցմամբ՝ այսօր երեկոյան, ինչպես նաև հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Հունվարի 13-ի ցերեկը և հունվարի 15-ին տեղումներ կանխատեսվում են հիմնականում հարավային մարզերում։
Այսօր ցերեկային ժամերին Հայաստանի նախալեռնային և հովտային գոտիներում տեղումները կլինեն հիմնականում անձրևի տեսքով, սակայն հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն։ Այսօր երեկոյան և հունվարի 14-ի գիշերը առանձին շրջաններում ձյան տեղումները կլինեն զգալի։

Լեռնային որոշ գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-ից 18 մետր վայրկյան արագությամբ, բուք և հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 10–13 աստիճանով՝ այսօրվա ցուցանիշների համեմատ։

Գագիկ Սուրենյանը նաև զգուշացրել է, որ այսօր գիշերը և վաղ առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի կտրուկ անկմամբ

  • Կիսվել: