Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել
Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը։
«Նարե Ղուկասյանը մայրիկներին մաղթել է առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարզպետի անունից շնորհավորանք ու դրամական պարգև այսօր կստանան նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025 թ. առաջին օրը ծնված սյունեցիները։