շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հունաստանում նշվել է հայ կաթողիկե Ս․ Թերեզա եկեղեցու օծման 100-ամյակը

Հունաստանում նշվել է հայ կաթողիկե Ս․ Թերեզա եկեղեցու օծման 100-ամյակը

Հունաստանի հայոց թեմի առաջնորդարանը մասնակցել է Հունաստանի հայ կաթողիկե Ս․ Թերեզա եկեղեցու օծման 100-ամյակի արարողություններին․
 
«29 Դեկտեմբեր, 2024ին Յունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Սահակ Ծ. վրդ. Եմիշեան Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ դիմաւորեց Պապական նուիրակ` Եան Ռոմէո Փաւլովսքիին եւ Հայ Կաթողիկէ համայնքի ուխտաւորները Հայր Յովսէփի առաջնորդութեամբ։ Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ գոհաբանական աղօթք եւ ջրօրհնէք։ Ապա թափօրը ուղուեցաւ դէպի Ս. Թերէզայի մատուր։ Առաջնորդ հայր սուրբը նախ ներկայ գտնուեցաւ պատարագին ապա հիւրը եղաւ սիրոյ սեղանին»։

  • Կիսվել: