կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը Լիբանանում քննարկել է համագործակցության հնարավոր ուղիները

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը Լիբանանում քննարկել է համագործակցության հնարավոր ուղիները

Հոկտեմբերի 24-29-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Լիբանանի Հանրապետությունում։ 

Պատվիրակությունն այցելել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանիի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հակաականային գործունեության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր կնքելու մասին։

Այցի ընթացքում իրականացվել է դաշտային այցելություն ականներով աղտոտված Արաբ Էլ Լուաիզեհ տարածք, ինչպես նաև կլաստերային զինամթերքով աղտոտված տարածք Բհանդում։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ անձնակազմը եղել է նաև Լիբանանի հումանիտար ականազերծման տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ծանոթացել տեղի կարողություններին։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետները կվերապատրաստվեն վերոնշյալ ուսումնական կենտրոնում։

  • Կիսվել: