Հստակեցվել են պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության տարածքները և տեղակայման վայրերը
Կառավարությամբ որոշմամբ սահմանվել է մաքսային մարմինների տեղակայման վայրերը։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված և նույն ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանման վայրի մաքսային մարմին, մեկնման վայրի մաքսային մարմին կամ նշանակման մաքսային մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման վայրում, այդ տարածքից մեկնման վայրում կամ այդ տարածքում նշանակման վայրում մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ստորաբաժանումները:
«Մաքսային մարմինների տեղակայման վայրերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով: Որոշման ընդունմամբ հստակեցվում են պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության տարածքները և տեղակայման վայրերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ հաստատված կառուցվածքին համապատասխան: