չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրթիռային հարվածների պատճառով Ուկրաինան կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ

Հրթիռային հարվածների պատճառով Ուկրաինան կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ

Ուկրաինան հոկտեմբերի 11-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ՝ հրթիռային հարվածների պատճառով: Այս մասին հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից։

Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծառայությունը հայտարարել էր, որ առավոտյան հարվածներից հետո հինգ շրջաններ ամբողջությամբ հոսանքազրկվել են, հարվածների թիրախում հայտնված մնացած շրջանները մասամբ հոսանքազրկվել են։

՛՛Այսօրվա հրթիռային հարվածները հարվածել են ջերմային արտադրության և էլեկտրական ենթակայաններին՝ ստիպելով Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար՛՛,-հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից:

  • Կիսվել: