Հրշեջները մեկուսացրել են Շիրակի մարզի Բյուրակն գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է տան տանիք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրակն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից խորդանոցում:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին:


