ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 15։48-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16։23-ին։

  • Կիսվել: