երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրշեջները մարել են Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 2-ին, ժամը 10։57-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին:

  • Կիսվել: