երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Հրշեջները կարողացել են կանխել հրդեհի տարածումը, որ հաջորդ շինությունը չբռնկվի. Լոռու մարզպետը մանարամասներ է պատմել

Հրշեջները կարողացել են կանխել հրդեհի տարածումը, որ հաջորդ շինությունը չբռնկվի. Լոռու մարզպետը մանարամասներ է պատմել

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում այրված փայտե շենքում 42 անձ է բնակվել տվյալ պահին, որոնցից 27-ին են հրշեջները տարհանել: Այս մասին NEWS.am-ի հետ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ մանրամասներ ներկայացնելով խոշոր հրդեհի դեպքից:

«Հրշեջները երկար ժամանակ փորձել են կանխել հրդեհի տարածումը, հրդեհը բավականին ուժգին է եղել եւ որոշակի ժամերի ընթացքում հնարավոր եղավ մարել հրդեհը: Վնասները մեծ են եւ այդ փրկված հատվածում երեւի թե պիտանի ոչինչ չի մնացել, բայց դրանով մեր հրշեջները կարողացել են կանխել հդրեհի տարածումը, որ հաջորդ շինությունը, որը 8 մետր է հեռու, չբռնկվի»,- պատմեց նա:

Մարզպետի խոսքով՝ վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել, որի առաջին անելիքն է եղել անօթեւան մնացած մարդկանց կեցության վայրերով ապահովելը:

«Տուժածներից 29-ին տեղավորել ենք Ստեփանավանի երկու հյուրանոցներում, իսկ մյուս 13-ը ներկա պահին իրենց բարեկամների տանն են իրենց իսկ ցանկությամբ: Մարդկանց սնունդ ենք մատակարարել, հիմա էլ պայմանավորվածություն ունենք, որ երեքանգմայա սնունդով են ապահովելու: Այս պահին հագուստ ենք ձեռք բերում, դպրոցականներ ունենք, անհրաժեշտ հագուստով եւ գրենական պիտույքներով կապահովենք, որ վաղվանից հաճախեն դպրոց, ուսումնական պրոցեսը չխաթարվի»,-ասաց նա:

Մարզպետը ավելեց, որ այնքան ժամանակ քաղաքացիներին կապահովեն նման պայմաններով, մինչեւ գույքագրում լինի եւ կարողանան վարձով բնակարաններ կտեղափոխվեն: Նա նշեց, որ կառավարության կողմից ամեն ինչ հատկացվել է լրացուցիչ օգնության կարիք չունեն:

Մարպետը նշեց, որ նոր շենքեր կառուցելու եւ փայտե շենքերը ապամոնտաժելու ծրագիրը անցած տարի է հաստատվել եւ կառավարությունը 10 միլիարդ դրամ է հատկացրել:

«Տվյալ թաղամասում երկրաշարժից հետո կառուցված են եղել 24 երկհարկանի փայտյա շինություններ, որոնք ամբողջովին ապամոնտաժվելու են եւ դրա փոխարեն եռահարկ 15 բազմաբնակարան շենքեր են կառուցվելու» եւ բոլոր բնակիչները ապահովելու են բնակարաններով նորակառույցներում:՚ 5 նման շենքեր են ապամոնտաժվել, որի փոխարեն սկսվել են 8 շենքի շինարարական աշխատանքները, որոնք երկաթբետոնյա եւ հիմքի աշխատանքներ են իրականացնում: Ծրագրի ժամկետը 4 տարի է, բայց որպեսզի 4 տարի բոլորը չսպասեն փուլ առ փուլ կբնակեցվեն»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:

  • Կիսվել: