ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 354․99 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 354․99 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 61 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 3,3 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 0․5 հա, Գավառ քաղաքում՝ 7․25 հա, Բերդկունք գյուղում՝ 0․7 հա, Ներքին Գետաշեն գյուղում՝ 300 քմ, Լճաշեն գյուղում՝ 80 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 4․6 հա, Սպիտակ քաղաքում՝ 1200 քմ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 36․46 հա, Աբովյան քաղաքում՝ 1․43 հա, Չարենցավան քաղաքում՝ 13․55 հա, Եղվարդ քաղաքում՝ 9800 քմ, Ֆանտան գյուղում՝ 150 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 1500 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ, Պտղնի գյուղում՝ 1 հա,

Շիրակի մարզի  Գյումրի քաղաքում՝ 1200 քմԱրթիկ քաղաքում՝ 400 քմ, Ջրափի գյուղում՝ 30 հա, Փանիկ գյուղում՝ 800 քմ, Ձորակապ գյուղում՝ 10 հա, Հառիճ գյուղում՝ 5 հա, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Քաջարան քաղաքում՝ 200 քմ,  Հալիձոր գյուղում՝ 5 հա, 

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 9000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 250 քմ, Բերդ քաղաքում՝ 1500 քմ, 

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ,

Ջրվեժ-Սևան ավտոճանապարհին՝ 3 հա,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 354․99 հա։

 

 

  • Կիսվել: