երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 10.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 10.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունվարի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 7000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1000 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 500 քմ, Ներքին Ճամբարակ գյուղում՝ 4 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3.11 հա, Գուգարք գյուղում՝ 500 քմ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 550 քմ, Չարենցավան քաղաքում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1500 քմ, Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 10.3 հա։

  • Կիսվել: