հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Հռոմի պապը սրբադասելու է Հայոց ցեղասպանության նահատակին

Հռոմի պապը սրբադասելու է Հայոց ցեղասպանության նահատակին

Երանելի Իգնատիոս Մալոյանը կդասվի սրբերի շարքը (սրբերի կանոնական ցուցակ): Համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանցիսկոս պապը։

Ըստ Vatican News-ի՝ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին նա դասվել է երանելիների շարքը։

Սպանվել է 1915 թվականի հունիսին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Մարդինում։ Նա ձեռնադրվել է 1896 թվականին, այդ ժամանակ էլ ստացել է Իգնատիոս անունը։

  • Կիսվել: