շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը

Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը Տյառնընդառաջի տոնին ընդառաջ հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։

Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը:

Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք՝ համաձայն եկեղեցական ավանդույթի:

  • Կիսվել: