ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում

Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում

Փետրվարի 5-ին՝ ժամը 18։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը։

Возможно, это изображение в помещении

  • Կիսվել: