կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հրդեհներից այրվել է Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը․ տեսանյութ

Հրդեհներից այրվել է Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը․ տեսանյութ

Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաեւ ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը:

Վնասի չափը չի նշվում, սակայն «Արեւելք»-ի ԱՄՆ-ի աղբյուրը տեղեկացնում է, որ դպրոցը գտնվում է  Ալթադենայում՝ բլուրի վրա եւ շատ մոտ է եղել կրակին, ենթադրվում է, որ այն մեծաչափ վնասվել է: 

«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, հիմնվել է 1980 թվականին,  համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ եւ միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։

  • Կիսվել: