կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հրդեհի ահազանգ Մեծավանում. այրվել է մոտ 6 տոննա անասնակեր

Հրդեհի ահազանգ Մեծավանում. այրվել է մոտ 6 տոննա անասնակեր

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:34-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 6 տոննա անասնակեր

  • Կիսվել: