երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի կահույքի սրահներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի կահույքի սրահներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

  • Կիսվել: