երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հրդեհի ահազանգ Բագրատունյաց պողոտայում. 6 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Հրդեհի ահազանգ Բագրատունյաց պողոտայում. 6 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող արևային վահանակների պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

  • Կիսվել: