կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժած

Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժած

Նոյեմբերի 18-ին` ժամը 15:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։34-ին։

Այրվել է Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում գտնվող բնակելի տնակը (մոտ 77 քմ). ծխահարման հետևանքով բնակիչ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։

  • Կիսվել: