հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հրդեհ Ծակքար գյուղում. շոգեբաղնիքը գույքով այրվել է

Հրդեհ Ծակքար գյուղում. շոգեբաղնիքը գույքով այրվել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 02:56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի տներից մեկի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքում (50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:30–ին։ Շոգեբաղնիքը գույքով այրվել է։

  • Կիսվել: