չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հրդեհ Տաշիր քաղաքում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Տաշիր քաղաքում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Հունվարի 5-ին, ժամը 16։34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետի (160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և պահեստամասեր։

  • Կիսվել: