հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից

Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից

Հունվարի 21-ին` ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սան և 29 աշխատակից։

  • Կիսվել: