երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրդեհ Շատջրեք գյուղում

Հրդեհ Շատջրեք գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 01:39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շատջրեք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 06:32-ին: Այրվել են շինության (մոտ 192 քմ) առաստաղը (մոտ 90 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 800 հակ):

  • Կիսվել: