երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրդեհ Սևանի փողոցի սուրճի արտադրամասում

Հրդեհ Սևանի փողոցի սուրճի արտադրամասում

Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասսե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։

  • Կիսվել: