կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղում տուն է այլրվել. դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղում տուն է այլրվել. դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 20-ին, ժամը 01:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:13-ին, մարվել՝ 04:57-ին: Արվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 32 քմ) և մոտ 80 հակ անասնակեր:

 

  • Կիսվել: