հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում

Հրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ահազանգ է ստացվել, որ Մասիսի երկաթուղային կայարանի վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում: 

Ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

  • Կիսվել: