շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Խարբերդի ամառանոցներից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ՝ Խարբերդի ամառանոցներից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Օգոստոսի 25-ին, ժամը 19:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 29-րդ փողոցի տներից մեկի տանիքում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22։40-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 16 գ.մ), տանը կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և անասնակեր (50 հակ):

  • Կիսվել: