շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. քաղաքացիներին տարհանել են (ուղիղ)

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. քաղաքացիներին տարհանել են (ուղիղ)

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

  • Կիսվել: