ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ ջերմահարվել է 10 եղևնի

Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ ջերմահարվել է 10 եղևնի

Հունվարի 19-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից սարում այրվում են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 18։00-ին: Այվել է մոտ 2 հա բուսածածկույթ և մասամբ ջերմահարվել է 10 եղևնի: ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն իրականացրել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 7 աշխատակից:

  • Կիսվել: