կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ Գորիս քաղաքի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հրդեհ Գորիս քաղաքի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում են տան (մոտ 300 քմ) խոհանոցի գույքը և տանիքը (մոտ 60 քմ)։

  • Կիսվել: