ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հրդեհ Ղազար Փարպեցի փողոցի բնակարաններից մեկում. 2 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր

Հրդեհ Ղազար Փարպեցի փողոցի բնակարաններից մեկում. 2 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր

Հունվարի 25-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ղազար Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը և կենցաղային իրեր (մոտ 6 քմ)։

  • Կիսվել: