ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ Երևանի Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում․ 10 բնակիչ տարհանվել է

Հրդեհ Երևանի Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում․ 10 բնակիչ տարհանվել է

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կա երեխա։

Փրկարարները շենքից տարհանել են 10 բնակչի։

Բնակիչ Ալեքս Ա․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից և հոսպիտալացվել «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հարևան բնակարանի բնակչուհուն՝ Հասմիկ Հ․-ին (ծնված 1957 թ․) անգիտակից վիճակում հայտնաբերել են շքամուտքում ընկած և բնակիչների հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Մեկ այլ բնակչուհի (Անահիտ Մ․, ծնված 2002 թ․) տարհանման ընթացքում ստացել է ոտքի վնասվածք և հոսպիտալացվել «Շենգավիթ» ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։28-ին, մարել՝ 18։59-ին: Այրվել է նախամուտքի, հյուրասենյակի և ննջասենյակի գույքը։

 

  • Կիսվել: