շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Նոյեմբերի 15-ին` ժամը 08:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ 

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ 

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին։

  • Կիսվել: