երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրդեհ՝ Երևան-Երասխ ճանապարհին ջերմոցի տարածքում. Այրվել է 100 քմ կոկոսի փոշի

Հրդեհ՝ Երևան-Երասխ ճանապարհին ջերմոցի տարածքում. Այրվել է 100 քմ կոկոսի փոշի

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ջերմոցների մոտակայքում, այրվում է կոկոսի փոշի:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի ջերմոցային տնտեսության տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել՝ 23:47-ին: Այրվել է մոտ 100 քմ տարածքում կուտակած կոկոսի փոշի։

  • Կիսվել: